22.07.2019 19:49

Տավուշի մարզում նոր ոստիկանապետ նշանակվեց

Տավուշի մարզում նոր ոստիկանապետ նշանակվեց

Հուլիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանագրերով, ըստ shamshyan.com-ի, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ։

Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, որը մինչ այդ նույն վարչության պետի օպերգծով տեղակալն էր։