24.07.2019 10:00

WTA Baltic Open ․ Մարգարիտա Գասպարյանը պարտվել է մեկնարկում

WTA Baltic Open ․ Մարգարիտա Գասպարյանը պարտվել է մեկնարկում

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել դուրս գալ Լատվիայի Յուրմալա քաղաքում անցկացվող WTA Baltic Open մրցաշարի երկրորդ շրջան։

Մեկնարկում հայ մարզուհին մրցել է ռումինացի Իրինա Մարիա Բարայի հետ եւ 2 ժամ 6 րոպե պայքարից հետո, 4:6, 6:4, 0:4 հաշվի ժամանակ հրաժարվել է շարունակել մրցախաղը։

WTA Baltic Open-ի մրցանակային հիմնադրամը 226 հազար դոլար է։ 

Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ մրցախաղում եւս Մարգարիտա Գասպարյանը ոտքի մկանների վնասվածքի պատճառով չէր կարողացել հանդիպումը հասցնել ավարտին։