24.07.2019 14:07

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը բարեկամացել են

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը բարեկամացել են

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին։

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է բանաձևի ընդունումը՝ ընդգծելով, որ այդ բանաձևն իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակութային, կրթական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և գործնական ծրագրերի իրականացման համար: