27.07.2019 09:30

Ջոկովիչն ու Ֆեդերերը հրաժարվել են հանդես գալ Մոնրեալի «Մասթերսում»

Ջոկովիչն ու Ֆեդերերը հրաժարվել են հանդես գալ Մոնրեալի «Մասթերսում»

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը եւ աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հրաժարվել են մասնակցել Կանադայի Մոնրեալ քաղաքում օգոստոսի 5-ին մեկնարկելիք «Մասթերս-1000» մրցաշարին։

Ուիմբլդոնի մրցաշարից հետո թենիսիստները մտադիր են հանգստանալ եւ կորտ վերադառնալ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերսում», որը կմեկնարկի օգոստոսի 12-ին։

Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում Նովակ Ջոկովիչը Ռոջեր Ֆեդերերին հաղթել է 6:7 (5:7), 6:1, 6:7 (4:7), 6:4, 12:13 (3:7) հաշվով։