28.07.2019 12:30

Խաչանովը 2018-ին բոլորից շատ է դոպինգ-թեստ հանձնել

Խաչանովը 2018-ին բոլորից շատ է դոպինգ-թեստ հանձնել

Աշխարհի 8-րդ ռակետ, հայկական ծագմամբ ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը մյուսներից ամենահաճախն է դոպինգ-թեստի ենթարկվել 2018 թվականին: Այս մասին հաղորդում է Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF):

Վիճակագրական փաստաթղթում, որը պարունակում է տեղեկություններ դոպինգ-թեստավորման մասին, նշված է, որ Խաչանովը ստուգվել է 32 անգամ. 13 անգամ՝ մրցաշարերի ընթացքում, 19 անգամ՝ ոչ մրցաշարային ժամանակահատվածում:

Ավստրիացի Դոմինիկ Տիմն ու գերմանուհի Յուլիա Գյորգեսը հանձնել են 30-ական թեստ: 29 անգամ ստուգել են բոսնիացի Դամիր Ջումխուրին, 28-ական անգամ ռումինուհի Իրինա Բյորգին, բելգիացի Էլիսա Մերտենսին ու ճապոնացի Կեյ Նիսիկորիին:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դոպինգ-թեստ է հանձնել 21 անգամ: