29.07.2019 11:37

Ձերբակալություններ Մոսկվայում

Ձերբակալություններ Մոսկվայում

Երկուշաբթի լրանում է շաբաթ օրը Մոսկվայի քաղաքապետարանի մոտ չարտոնված հանրահավաքում ձերբակալվածների՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը։

Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների մասնակցությունն արգելելու դեմ բողոքի ցույցն ավարտվել է զանգվածային ձերբակալություններով։ Ընդհանուր առմամբ՝ բերման է ենթարկվել ավելի քան 1300 մարդ։

«ОВД-Инфо»-ի տվյալներով՝ դեռևս ոստիկանության տարբեր բաժիններում է մնում առնվազն 152 հոգի։ Նրանց կամ պետք է ազատ արձակեն, կամ դատապարտեն վարչական հոդվածով։  Կարող են մեղադրանքներ ներկայացվել  նաև քրեական հոդվածով. թե ինչ մեղադրանքներ՝ հայտնի չէ, գրում է «Коммерсант»ը։

Փոխանցում է BBC-ն։