29.07.2019 13:06

ԱԻՆ. Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին կբարձրանա 3-4 աստիճանով

ԱԻՆ. Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին կբարձրանա 3-4 աստիճանով

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ հուլիսի 29-ին, օգոստոսի 1-2-ին Հայաստանի հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, իսկ հուլիսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

ԱԻՆ-ը նաև տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների և ավտոբուսների համար: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: