31.07.2019 13:56

Չեչեն պատանին 46 րոպե շարունակ եթերում ներողություն է խնդրել

Չեչեն պատանին 46 րոպե շարունակ եթերում ներողություն է խնդրել

Գրոզնու հեռուստատեսությամբ ցուցադրել են արտասվող մի պատանու, որը քննադատական մեկնաբանություններ է գրել իշխանությունների մասին։

Սյուժեն, որում 16-ամյա Մոհամեդ Ահմատովը լաց լինելով ներողություն է խնդրում, տևում է 46 րոպե։ Տղան պատմում է, որ հավատացել է Եվրոպայում և Սիրիայում ապրող մարդկանց ու գրել է չեղած բաների մասին։

«Քչերը կհավատային, որ արդարության այս քաջ մարտիկը կյանքում այսպիսին է»,- կադրից դուրս՝ ասում է հաղորդավարը, ապա ցուցադրվում է հեկեկացող պատանին։ «Ես շատ եմ զղջում, ինձ համացանցում խաբել են։ Ես կաշխատեմ, որ դա չկրկնվի։ Ես ներողություն եմ խնդրում ողջ չեչեն ժողովրդից»,- արցունքների միջից ասում է Ահմատովը։

Սոցցանցերում պատանին Չեչնիայի իշխանություններին մեղադրել է հավատուրացության և կոռուպցիայի մեջ։ «Ես ձեզնից միլիարդներ կգողանամ ու հետո էլ 50 բնակարան կնվիրեմ ձեզ»,- մեկնաբանություններից մեկում գրել է Ահմատովը։

Ահմատովի՝ հեռուստատեսության եթերում հայտնվելուց երկու օր առաջ Ռամզան Կադիրովը մի հանդիպման ժամանակ հիշատակել է նրան․ պատմել է, որ Ահմատովն իրեն անվանել է «անհավատ», «հավատուրաց» և այլն։

«Երեկ գտանք, բերեցինք, կարծում էր՝ «Ինստագրամում» չենք գտնի»,- պատմել է Չեչնիայի ղեկավարը։

Փոխանցում է BBC-ն։