01.08.2019 10:48

Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքում գրում է.

«Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում և Երևանում՝ 5-6 աստիճանով։ Առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»։