01.08.2019 12:11

Ըստ ԱԻՆ-ի՝ Սիբիրում հրդեհների տարածման պատճառը

Ըստ ԱԻՆ-ի՝ Սիբիրում հրդեհների տարածման պատճառը

Սիբիրում և Հեռավոր Արևելքում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը զարգանում է անբարենպաստ սցենարով, տեղերում բավարար միջոցներ ձեռք չեն առնվել հրդեհները մարելու ուղղությամբ։

Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԻՆ-ի «Հակատարերք» կենտրոնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Աբանինը։

«Հրդեհների մակերեսը մեծացել է երկարատև չոր եղանակի և հրդեհի օջախների մեծ մասը մարելու ուղղությամբ ակտիվ միջոցառումների բացակայության պատճառով, այդ թվում՝ նաև հեռավոր տարածքներում»,- ասել է Աբանինը։

Պաշտոնյան անմխիթարական կանխատեսում է արել․ մոտ ժամանակներս այրվող անտառների վրա լուրջ տեղումներ չեն լինի, իսկ աննշան տեղումները չեն կարող մարել կրակը։

«Այդ հրդեհները պետք է մարել ամեն դեպքում, քանի որ դրանք կարող են անցնել տորֆաճահիճ,  այնտեղ մնալ մինչև փետրվար և ապա հասնել հաջորդ տարվան»,- ընդգծել է Աբանինը։

Նրա կարծիքով՝ անտառային հրդեհների ծավալներն այդքան մեծացել են տեղական իշխանությունների անբավարար գործողությունների պատճառով։

Փոխանցում է tass.ru-ն։