01.08.2019 13:36

Ռոուհանի․ Զարիֆի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ի «մանկական վարքի» օրինակն են

Ռոուհանի․ Զարիֆի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ի «մանկական վարքի» օրինակն են

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները դրսևորում են Վաշինգտոնի թուլությունը և «մանկական վարքագիծը»։ Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

Նախագահի կարծիքով՝ «հնարավոր չէ միաժամանակ երկխոսելու ցանկություն հայտնել և պատժամիջոցներ սահմանել նման մակարդակի պաշտոնյայի նկատմամբ»։

Ռոուհանիի խոսքով՝ «եթե ամերիկացիները երկխոսություն են ուզում, ապա պետք է հասկանան, որ այն պետք է իրականացվի արտաքին գործերի նախարարության և նրա ղեկավարի միջոցով»։

Չորեքշաբթի ամերիկյան վարչակազմը հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ ԱՄՆ-ը հայտարարել է, որ հավանական երկխոսության ընթացքում Զարիֆին չի համարում գործընկեր և ուզում է բանակցություններ վարել Իրանի իշխանությունների ավելի բարձր կարգի ներկայացուցչի հետ։

Փոխանցում է tass.ru-ն։