02.08.2019 11:53

Մեդվեդև․ Տոկիոյի դժգոհությունը մեզ չի անհանգստացնում, Կուրիլները մերն են

Մեդվեդև․ Տոկիոյի դժգոհությունը մեզ չի անհանգստացնում, Կուրիլները մերն են

Ճապոնական կողմի բողոքները՝ կապված ռուսաստանցի պաշտոնյաների այցի հետ Կուրիլյան կղզիներ, չեն անհանգստացնում ՌԴ կառավարությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որը ուրբաթ օրը ժամանել է Իտուրուպ։

«Իհարկե ոչ»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ճապոնական կողմի բողոքն անհանգստացնում է նրան։ «Դա մեր հողն է, դա Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է, այդ կղզիները Սախալինի մարզի կազմում են։ Անհանգստանալու ի՞նչ առիթ կարող է լինել»,- հավելել է Մեդվեդևը։

Ճապոնիայի կառավարությունը մեծ ափսոսանք է հայտնել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ հարավկուրիլյան Իտուրուպ կղզի այցելելու կապակցությամբ։

Մոսկվան ավելի վաղ հետևողականորեն մերժել է ճապոնական կողմի բողոքները՝ ռուսաստանցի պաշտոնյաների կողմից հարավային Կուրիլյան կղզիներ այցելելու կապակցությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։