02.08.2019 16:36

Արծրուն Հովհաննիսյան. Զորակոչվել է կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի

Արծրուն Հովհաննիսյան. Զորակոչվել է կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ավարտվեց 2019 թ. ամառային զորակոչը։

2019 թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: 89 քաղաքացի զորակոչվել են «Ես եմ» ծրագրով: 
«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի:
Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: 
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն»: