03.08.2019 15:30

Մոնրեալ․ հայտնի են Նադալի, Տիմի, Խաչանովի հավանական մրցակիցները

Մոնրեալ․ հայտնի են Նադալի, Տիմի, Խաչանովի հավանական մրցակիցները

Կայացել է Մոնրեալի (Կանադա) «Մասթերս-1000» շարքի մրցաշարի վիճակահանությունը։

Մրցաշարի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը պայքարը սկսելու է երկրորդ շրջանից․ իսպանացի թենիսիստի մրցակիցը լինելու է կա՛մ ավստրալացի Ալեքս դե Մինորը, կա՛մ որակավորման փուլի հաղթողներից մեկը։ 

Մրցաշարի երկրորդ ռակետ ավստիացի Դոմինիկ Տիմի առաջին մրցակիցը լինելու է կա՛մ կանադացի Դենիս Շապովալովը, կա՛մ ֆրանսիացի Պյեռ-Յուգ Էրբերը։

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը, որը ATP-1000 շարքի մրցաշարի 6-րդ ռակետն է, խաղալու է Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) - Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ։

Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևն էլ, որը 8-րդ ռակետն է, կխաղա կա՛մ Ավստրալիայի ներկայացուցիչ Նիկ Կիրյոսի, կա՛մ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Կայլ Էդմունդի հետ։

Հավելենք, որ Մոնրեալի մրցաշարն անցկացվելու է օգոստոսի 5-11-ը։