04.08.2019 13:06

ATP Վաշինգտոն. հայտնի են եզրափակչի մասնակիցները

ATP Վաշինգտոն. հայտնի են եզրափակչի մասնակիցները

Վաշինգտոնում ավարտին է մոտենում ATP 500 շարքի մրցաշարը: Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 6:2, 6:2 հաշվով հաղթելով Գերմանիայի ներկայացուցիչ Պետեր Գոյևչիկին:

Խաղը տևել է 56 րոպե: Մեդվեդը մատուցման ժամանակ կատարել է մեկ կրկնակի սխալ ու իրացրել է 5 բրեյք-փոյնթ հնարավոր 5-ից:

Գոյևչիկի ակտիվում 3 էյս է, 3 կրկնակի սխալ ու իրացրած 1 բրեյք-փոյնթ 3 հնարավորից:

Եզրափակչում Մեդվեդևը կհանդիպի ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսին, որը կիսաեզրափակչում 3 սեթում 6:4, 3:6, 7:6 հաշվով հաղթել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին:

Մրցաշարի եզրափակիչ խաղը կկայանա օգոստոսի 4-ի՝ լույս 5-ի գիշերը՝ Երևանի ժամանակով 01:00-ին: