05.08.2019 13:27

Վաշինգտոն. Կիրյոսը եզրափակչում հաղթեց Մեդվեդևին

Վաշինգտոն. Կիրյոսը եզրափակչում հաղթեց Մեդվեդևին

Աշխարհի 10-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևը Վաշինգտոնի մրցաշարի եզրափակչում 6-7(6), 6-7(4) հաշվով պարտվեց ավստրալացի Նիկ Կիրյոսին, որը ATP-ի վարկանիշի 52-րդ տեղում է:

Հանդիպումը տևել է 1 ժամ 34 րոպե։ Այդ ընթացքում թենիսիստները ոչ մի բրեյք-փոյնթ չեն իրացրել։ Ընդ որում, 23-ամյա Մեդվեդևը 10 անգամ դարձել է էյսի հեղինակ և կատարել երկու կրկնակի սխալլ, իսկ 24-ամյա Կիրյոսը կատարել է 18 էյս և ոչ մի անգամ չի սխալվել մատուցման ժամանակ:

Այժմ այս երկու թենիսիստների անձնական դիմակայությունում հաշվիը դարձավ 2-0՝ հօգուտ ավստրալացու։ Citi Open-ի եզրափակչում հաղթելու համար Կիրյոսը կստանա 500 վարկանիշային միավոր և մրցանակային 365,390 դոլար: