06.08.2019 11:19

Պայթյուններ Կրասնոյարսկի երկրամասի զինապահեստում

Պայթյուններ Կրասնոյարսկի երկրամասի զինապահեստում

Օգոստոսի 5-ին մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի ռազմաբազայի զենքի պահեստում, ինչի հետևանքով 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ զինապահեստի շրջակայքում բնակվող 11 հազար քաղաքացիներ տարհանվել են։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Կրասնոյարսկի երկրամասի իշխանությունները հաղորդել են, որ զինամթերքի պահեստում պայթյունները դադարել են: