06.08.2019 11:51

Արմենպրես. Համահայկական խաղերի բացման արարողությունը կտևի 3,5 ժամ

Արմենպրես. Համահայկական խաղերի բացման արարողությունը կտևի 3,5 ժամ

Արմենպրեսի հաղորդմամբ՝ Ստեփանակերտը պատրաստ է 7-րդ համահայկական խաղերի բացմանը, որը նաև հոբելյանական է. 20 տարի է, ինչ աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք են գալիս հազարավոր երիտասարդներ:

«Բացման արարողության ժամանակ խաղերի կրակը կվառեն Հրաչյա Պետիկյանը, Արմեն Բոյաջյանը և Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանը: Նմանատիպ բացման արարողություն դեռևս չի եղել, այն իրապես բացառիկ կլինի, քանի որ ձգվելու է մոտ 3,5 ժամ»,- ըստ Արմենպրեսի՝ լրագրողներին ասել է խաղերի կազմկոմիտեի անդամ Դերենիկ Գաբրիելյանը:

Բացումը կկայանա Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում է շուրջ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում, տեղեկացնում է Արմենպրեսը: