06.08.2019 13:21

ՀՀ ՔԿ. Երեք մարդ է կալանավորվել Երեւան-Սեւան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով

ՀՀ ՔԿ. Երեք մարդ է կալանավորվել Երեւան-Սեւան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ է կալանավորվել՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով:

ՀՀ ՔԿ-ից հիշեցնում են, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր պայթուցիկ նյութ, որը 2019 թ. օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր Մ. Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:

Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: