07.08.2019 09:08

«Արմենպրես». ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասն առնչվել է Մարտի 1-ին

«Արմենպրես». ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասն առնչվել է Մարտի 1-ին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ստեփանակերտում լրագրողների հետ օգոստոսի 6-ի զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել և փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։

Ըստ «Արմենպրես»-ի՝ Վանեցյանը հավելել է, որ անհետացած փաստաթղթերի մեծ մասն առնչվել է 2008-ի մարտի 1-ին։