08.08.2019 13:38

Մարզահամերգային համալիրի դիմաց կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը. Ա1+

Մարզահամերգային համալիրի դիմաց կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը. Ա1+

Կառավարությունը հավանություն է տվել Կարեն Դեմիրճյանի արձանը Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրելու մասին նախագծին: Այն կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ա1+»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը՝ նախարարը նշել է, որ հուշարձանի տեղադրման աշխատանքների համար կպահանջվի 3մլն 281 հազար դրամ։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե երբ հուշարձանը տեղադրված կլինի, Սուրեն Պապիկյանը ժամկետներ չի նշել։