09.08.2019 11:11

Ղրղզստանի նախկին նախագահը հանձնվել է իշխանություններին

Ղրղզստանի նախկին նախագահը հանձնվել է իշխանություններին

Հինգշաբթի Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հանձնվել է ոստիկանությանը՝ այն բանից հետո, երբ հատուկ նշանակության ուժերը Բիշքեկից 20 կմ հեռու գտնվող Կոյ-Տաշ գյուղում նրա նստավայրը գրոհելու մի քանի փորձ են արել։

Ատամբաևին Ազգային անվտանգության պետական կոմիտե են տարել հարցաքննության  կոռուպցիայի վերաբերյալ գործի շրջանակներում։

Նախկին նախագահին պատասխանատվության կանչելու համար ավելի վաղ երկրի խորհրդարանը նրան զրկել էր անձեռնմխելիությունից։

Ղրղզստանի գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը խոստացել է, որ շատ շուտով Ատամբաևը վկայից կվերածվի կասկածյալի։

Ատամբաևի կարծիքով՝ գործը քաղաքական դրդապատճառներ ունի՝ Ժեենբեկովի հետ անձնական թշնամության պատճառով։ Ատամբաևի կողմնակիցները մտադիր չեն հաշտվելու նրա կալանքի հետ, Բիշքեկի փողոցներում ոստիկանությունը խստացված պարեկություն է իրականացնում։

Փոխանցում է BBC-ն։