09.08.2019 13:54

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները Թրամփի իմպիչմենտի համար հիմքեր են որոնում

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները Թրամփի իմպիչմենտի համար հիմքեր են որոնում

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովի դեմոկրատները հույս ունեն մինչև տարեվերջ հիմքեր նախապատրաստել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթաց սկսելու համար:

Այդ մասին հինգշաբթի CNN-ին տված հարցազրույցում տեղեկացրել է այդ հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ջերոլդ Նադլերը:

Վերջինս նշել է, որ հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում, որի արդյունքը կարող է դառնալ պետության ղեկավարի իմպիչմենտը:

Նադլերը հունիսին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «միանգամայն հնարավոր է», որ սկսվի նախագահի իմպիչմենտի գործընթացը: Բայց այն ժամանակ թվում էր, թե «այդ գործընթացը բավարար աջակցություն չունի» օրենսդիրների շրջանում:

Մայիսի վերջին Թրամփը հայտարարել էր, որ մտավախություն չունի, թե ԱՄՆ Կոնգրեսն իր իմպիչմենտի գործընթաց կսկսի:

Փոխանցում է BBC-ն: