09.08.2019 14:31

Նախկին նախագահի աշխատակազմի ղեկավարը կասկածվում է պատանդառության մեջ

Նախկին նախագահի աշխատակազմի ղեկավարը կասկածվում է պատանդառության մեջ

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի զինակից, աշխատակազմի նախկին ղեկավար  Ֆարիդ Նիյազովը  ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից 48 ժամով: Այդ մասին հաղորդել է նրա փաստաբանը:

Վերջինիս խոսքով՝ Նիյազովը կասկածվում է պատանդառությանը մասնակցելու մեջ:

Երկու օրվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի նրա խափանման միջոցի վերաբերյալ:

Նիյազովը ձերբակալվել է հինգշաբթի, Ատամբաևի հետ միասին, իրավապահ մարմինների անցկացրած գործողության ընթացքում, որը գրեթե մեկ օր է տևել:

Փոխանցում է tass.ru-ն: