09.08.2019 15:00

Էկվադորի դատարանը պահանջել է կալանքի ենթարկել երկրի նախկին նախագահին

Էկվադորի դատարանը պահանջել է կալանքի ենթարկել երկրի նախկին նախագահին

Էկվադորի ազգային դատարանը  նախկին նախագահ Ռաֆայել Կոռեային նախնական կալանքի ենթարկելու որոշում է կայացրել՝ պետական պայմանագրեր կնքելիս կոռուպցիայի դեպքերին ենթադրյալ առնչություն ունենալու համար: Այդ մասին հաղորդել է EFE գործակալությունը:

Անցյալ տարվա հուլիսին Էկվադորի ազգային դատարանը հարավամերիկյան այդ երկիրը 2007-2017 թթ. ղեկավարած Կոռեային արդեն իսկ կալանքի ենթարկելու օրդեր էր տվել և դիմել էր Ինտերպոլին՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու խնդրանքով: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նախկին նախագահը չէր կատարել դատարանի որոշումը՝ ընդդիմադիր Ֆերնանդո Բալդայի առևանգման վերաբերյալ քրեական գործի քննության ընթացքում նա պետք է 15 օրը մեկ ներկայանար դատարան՝ սկսած հուլիսի 2-ից:

Կոռեան վերջին ամիսներին ապրում է Բելգիայում. նրա կինը ծագումով այնտեղից է:

Փոխանցում է tass.ru-ն: