09.08.2019 16:55

Վենեսուելա. Գուայդոն Մադուրոյին մեղադրում է բանակցությունները խոչընդոտելու մեջ

Վենեսուելա. Գուայդոն Մադուրոյին մեղադրում է բանակցությունները խոչընդոտելու մեջ

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հինգշաբթի օրը իշխանություններին մեղադրել է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործընթացը խոչընդոտելու մեջ:

Մեկ օր առաջ նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվել էր մասնակցել բանակցությունների հերթական ռաունդին, որը նախատեսված էր անցկացնել Բարբադոսում:

«Երեկ Վենեսուելայի իշխանությունները կրկին ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ հենց իրենք են խոչընդոտում ճգնաժամի հաղթահարումը: Պետության ղեկավարի այդ քայլը վկայում է, որ իշխող շրջանակներում իշխանությունն ընդդիմությանը փոխանցելու հարցում միասնական կարծիք չկա»,- հայտարարել է Գուայդոն: Նրա կարծիքով՝ Մադուրոն սեփական շահն է հետապնդում՝ փորձելով շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը, որպեսզի խուսափի պատժամիջոցներից:

 «Հարկավոր է բանակցությունների բոլոր հարթակներում առանց վարանելու սաստկացնել ճնշումը Կարակասի նկատմամբ »,- պնդում է ընդդիմության առաջնորդը:

Չորեքշաբթի Վենեսուելայի իշխանությունները հրաժարվել են Բարբադոսում բանակցությունների հերթական փուլին մասնակցելուց՝ վկայակոչելով « Թրամփի վարչակազմի կողմից Վենեսուելայի նկատմամբ վտանգավոր և կոպիտ ագրեսիան»: Ընդ որում՝ մեկ օր առաջ Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Խորխե Առեասան հայտարարել էր, թե ամերիկյան նոր պատժամիջոցները «չեն ստիպի Կարակասի ներկայացուցիչներին լքելու բանակցությունների սեղանը»:

Փոխանցում է tass.ru-ն: