10.08.2019 09:00

ԱՊԼ. «Լիվերպուլ»-ը «Էնֆիլդ»-ում վստահ հաղթանակ տոնեց «Նորվիչ»-ի նկատմամբ (տեսանյութ)

ԱՊԼ. «Լիվերպուլ»-ը «Էնֆիլդ»-ում վստահ հաղթանակ տոնեց «Նորվիչ»-ի նկատմամբ (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի մեկնարկային տուրի առաջին խաղում «Լիվերպուլ»-ը  «Էնֆիլդ»-ում հյուրընկալեց «Նորվիչ»-ին:

Տանտերերը շատ արագ առաջ անցան հաշվի մեջ. 7-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Գրանտ Հինլին: Մերսիսայդիցները առաջին խաղակեսի ընթացքում ևս 3 անգամ տխրեցրին հակառակորդին. գոլեր գրանցեցին Մոհամեդ Սալահը (19՛), Վիրջիլ վան Դեյկն (28՛) ու Դիվոկ Օրիգին (42՛):

Երկրորդ խաղակեսի միջնամասում «Նորվիչ»-ի կազմում հեղինակության գնդակը խփեց Թիմու Պուկին (64՛):

«Լիվերպուլ» - «Նորվիչ»՝ 4:1