10.08.2019 09:29

Soccer Link. Ռիբերին կարող է հայտնվել Ա Սերիայում

Soccer Link. Ռիբերին կարող է հայտնվել Ա Սերիայում

Ֆրանկ Ռիբերին, ով հուլիսի սկզբին լքել էր «Բավարիա»-ն, կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում:

Ինչպես հաղորդում է Soccer Link-ը, 36-ամյա վինգերը բանակցություններ է վարում «Ֆիորենտինա»-ի հետ:

Նշվում է, որ «մանուշակներ»-ը պատրաստ են տարեկան 6 մլն եվրո վճարել նրան:

Հիշեցնենք, որ Ռիբերին 12 մրցաշրջան է անցկացրել մյունխենյան գրանդում, որոնց ընթացքում 24 տիտղոս է նվաճել: