10.08.2019 10:30

Marca-ն ընտրել է Մադրիդի «Ռեալ»-ի ամենաանհաջողակ ֆուտբոլիստին

Marca-ն ընտրել է Մադրիդի «Ռեալ»-ի ամենաանհաջողակ ֆուտբոլիստին

Իսպանական Marca-ն Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ դարպասապահ Անդրեյ Լունինին համարել է թիմի ամենաանհաջողակ ֆուտբոլիստը ու բացատրել այդ ընտրությունը:

Հեղինակավոր պարբերականը կարծում է, որ Աշխարհի երիտասարդական առաջնությունում Ուկրաինայի Մ20 հավաքականի հետ հաղթելուց հետո Լունինն իր վստահ խաղով պետք է հավակներ «արքայական» ակումբի պահեստային դարպասապահի դերին, սակայն ամեն ինչ խառնեց Կեյլոր Նավասն, ով որոշեց մնալ թիմում: Տիբո Կուրտուայի ներկայության պայմաններում 20-ամյա ուկրաինացին, ամենայն հավանականությամբ, չի հայտնվի նույնիսկ պահեստայինների նստարանին:

Աղբյուրը վստահ է, որ եթե իրավիճակը չփոխվի, Լունինը ստիպված կլինի հեռանալ մադրիդյան գրանդից: