10.08.2019 11:00

Կլոպը բացատրել է, թե ինչու «Լիվերպուլ»-ը չի վերադարձրել Կոուտինյոյին

Կլոպը բացատրել է, թե ինչու «Լիվերպուլ»-ը չի վերադարձրել Կոուտինյոյին

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է՝ ինչու մերսիսայդցիները չեն վերադարձրել թիմի նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին:

«Հեռու չեմ գնում. նայեք «Բարսելոնա»-ին: Դա հիանալի թիմ է, որը ժամանակին կարողացավ 6-7 տարվա ընթացքում խաղացողների կորիզ հավաքել ու այն դարձնել հաջողության բանալի: «Կապտանռնագույններ»-ը երկար տարիների ընթացքում պահպանում են կազմն ու խաղային փիլիսոփայությունը: Մենք նույնպես լավ թիմ ունենք ու պետք է զերծ մնանք կտրուկ փոփոխություններից, որպեսզի ֆուտբոլիստների բարձր խաղակցվածությամբ հավակնենք Պրեմիեր լիգայի տիտղոսին»,- գերմանացի մասնագետի խոսքերը փոխանցում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը 2018/19 մրցաշրջանում հաղթել էր Չեմպիոնների լիգայում: