11.08.2019 13:00

«Արսենալ»-ի 2 ֆուտբոլիստ բաց է թողնելու ԱՊԼ-ի մեկնարկային տուրի հանդիպում

«Արսենալ»-ի 2 ֆուտբոլիստ բաց է թողնելու ԱՊԼ-ի մեկնարկային տուրի հանդիպում

«Արսենալ»-ի խաղացողներ Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացը չեն մասնակցելու Պրեմիեր լիգայի 1-ին տուրի՝ «Նյուքասլ»-ի դեմ հանդիպմանը:

«Մեր ֆուտբոլիստների ու նրանց ընտանիքների անվտանգությունը միշտ էլ առաջնային է համարվում: Օզիլի ու Կոլաշինացի ներկայացուցիչների հետ զրույցից հետո որոշել ենք նրանց չհայտավորել առաջիկա հանդիպմանը: Անհամբերությամբ սպասում ենք տղաների վերադարձին»,- ասված է «զինագործներ»-ի պաշտոնական հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Օզիլի ու Կոլաշինացի վրա զինված հարձակում էր եղել ու բարեբախտաբար նրանցից ոչ ոք ֆիզիկապես չէր տուժել: