10.08.2019 12:39

«Հայրենիքը պետք է էնպիսին լինի, որ չլքեն». Տարեդարձդ շնորհավոր, Մաեստրո

Այսօր հայտնի եւ սիրված դերասան եւ ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է: iLur.am-ը շնորհավորում է սիրելի մաեստրոյին, մաղթում երկրար կյանք, առողջություն եւ ստեղծագործական նորություններ՝ իր երկրպագուների համար:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 10-ին, Արաքում (Իրան)։ 1946-ին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952-ին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-59-ին եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-61-ին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես` «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

«Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիրն է:

2018 թվականից` Հայաստանի Ժողովրդական արտիստ: 

Երվանդ Մանարյանը հայտնի է նաեւ որպես քաղաքականապես ակտիվ քաղաքացի, մշտապես մասնակցել է նախկին ռեժիմի դեմ անցկացվող հանրահավաքներին, ելույթներ ունեցել:  

Մաեստրոյի ծննդյան օրվա կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում տարիներ առաջ արված մեր զրույցը Երվանդ Մանարյանի հետ: