12.08.2019 09:00

Աշխարհի Գավաթ․ Կարլսենն ու Կարուանան չեն մասնակցի, Արոնյանը կխաղա Էլ Գինդիի հետ

Աշխարհի Գավաթ․ Կարլսենն ու Կարուանան չեն մասնակցի, Արոնյանը կխաղա Էլ Գինդիի հետ

Շախմատի աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ երկրորդ համար, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան չեն մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը, հայտնում է ՖԻԴԵ-ի կայքը։ 

Առաջին շրջանում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի եգիպտացի Էսամ Էլ Գինդին, Սերգեյ Մովսեսյանը կմրցի ռուսաստանցի Գրիգորի Օպարինի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ։

Նոկաուտ մրցակարգով անցկացվելիք մրցաշարը տեղի կունենա Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը։