12.08.2019 09:30

Քոնոր Մաքգրեգոր․ Նախկինում կռվում էի միլիարդատերերի համար, հիմա նրանցից մեկն եմ

Քոնոր Մաքգրեգոր․ Նախկինում կռվում էի միլիարդատերերի համար, հիմա նրանցից մեկն եմ

Խառը մենամարտերի հայտնի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը Ինստագրամում արած հրապարակումով ակնարկել է, թե միլիարդատեր է։

«Նախկինում կռվում էի միլիարդատերերի համար, հիմա նրանցից մեկն եմ»,- գրառել է իր լուսանկարը Մաքգրեգորը։

Forbes-ի հաշվարկով՝ 2018-ին իռլանդացի մարտիկի եկամուտը կազմել է 47 միլիոն դոլար։ 

Եկամուտը գոյացել է UFC-ում անցկացրած մենամարտերից, Reebok-ի հետ համագործակցությունից եւ սեփական ընկերության արտադրության վիսկիի վաճառքից։

Այժմ աշխարհում կա 2 հազարից ավելի միլիարդատեր։