12.08.2019 10:30

«Մասթերս-1000»․ Կարեն Խաչանովը պարտվեց կիսաեզրափակիչում

«Մասթերս-1000»․ Կարեն Խաչանովը պարտվեց կիսաեզրափակիչում

Մոնրեալում ընթացող թենիսի «Մասթերս-1000» մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեցին Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովն ու երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը։ 1 ժամ 24 րոպե տեւած պայքարն ավարտվեց Մեդվեդեւի հաղթանակով՝ 6:1, 7:6 (8:6)։

«Մասթերս» մրցաշարերի պատմության մեջ սա առաջին ռուսական կիսաեզրափակիչն էր։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն իսպանացի Ռաֆայել Նադալն ու ֆրանսիացի Գաել Մոնֆիսը։