12.08.2019 11:30

Մոուրինյոն նշել է ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի իր ֆավորիտներին

Մոուրինյոն նշել է ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի իր ֆավորիտներին
Պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյոն նշել է ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի իր ֆավորիտներին:

«Կարծում եմ՝ տիտղոսի համար 4 ակումբ է պայքարում՝ «Մանչեսթեր Սիթի»-ն, «Լիվերպուլ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ի երկրորդ կազմը: Երբ ես նայում եմ «քաղաքայիններ»-ի երկրորդ կազմին, մտածում եմ, որ նրանք կարող են պայքարել նաև չեմպիոնի կոչման համար»,- 56-ամյա մարզչի խոսքերն է մեջբերում հայտնի մարզական լրագրող Մելիսա Ռեդին:

Նշենք, որ ԱՊԼ-ի նոր մրցաշրջանն արդեն մեկնարկել է: