12.08.2019 12:04

Marca. «Բարսելոնա»-ն այս ամռանը չի հրաժարվի Կոուտինյոյի ծառայություններից

Marca. «Բարսելոնա»-ն այս ամռանը չի հրաժարվի Կոուտինյոյի ծառայություններից

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կմնա թիմում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբն ամռան ընթացքում այդպես էլ չկարողացավ նոր թիմ գտնել բրազիլացու համար: 

Նշենք, որ ԱՊԼ-ում տրանսֆերային պատուհանն արդեն փակվել է: Դա նշանակում է, որ միակ տարբերակը ՊՍԺ տեղափոխությունն է, սակայն փարիզյան ակումբն առանձնապես մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: