Անչելոտի․ «Ֆրենկի դե Յոնգին մեծ ապագա է սպասվում «Բարսելոնայում»

«Հետևել եմ Դե Յոնգի ելույթին, և ինձ դուր է եկել այն, ինչ նա անում էր խաղադաշտում: Նա խաղում է տրամաբանված և հանգիստ: Կարծում եմ՝ նրան մեծ ապագա է սպասվում «Բարսելոնայում»»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» Դե Յոնգի տրանսֆերը ձևակերպել է նախորդ մրցաշրջանի միջնամասում: Կիսապաշտպանը, ինչպես նախատեսված էր պայմանագրով, մրցաշրջանի մնացած հատվածն անցկացրել է «Այաքսում»: 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը գնահատվել է 75 մլն եվրո:
Դե Յոնգը Հոլանդիայի 2018/19թթ․ առաջնությունում մասնակցել է 31 մրցավեճի և խփել 3 գոլ, իսկ «Այաքսը» հռչակվել է երկրի չեմպիոն: