11.08.2019 21:37

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի»՝ 4:0. Մեկնարկն անգլիական առաջնությունում Լեմպարդի համար դաժան էր (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի»՝ 4:0. Մեկնարկն անգլիական առաջնությունում Լեմպարդի համար դաժան  էր (տեսանյութ)

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Տրաֆորդ»-ում 4:0 հաշվով ջախջախեց Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Չելսի»-ին:

18-րդ րոպպեին 11-մետրանոցից խաղի հաշիվը բացել է Ռեշֆորդը: 65-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկել է Մարսիալը: Ընդամենը 2 րոպե անց Ռեշֆորդն արդեն իր հաշվին դուբլ գրանցեց: 82-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց «կարմիր սատանաներ»-ի նորեկ Ջեյմսը:

Այսպիսով, ՄՅՈւ-ն նոր մրցաշրջանը մեկնարկում է հաղթանակով, իսկ «ազնվականներ»-ը՝ պարտությամբ:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 4:0