12.08.2019 11:00

ԶԼՄ. Մոսկվայում բողոքի ցույցերն ավելի մարդաշատ են դառնում

ԶԼՄ. Մոսկվայում բողոքի ցույցերն ավելի մարդաշատ են դառնում

Շաբաթ օրը Մոսկվայում տեղի է ունեցել վերջին ութ տարիների ընթացքում ամենախոշոր բողոքի ցույցը: Սախարովի պողոտայում արտոնված հանրահավաքի է եկել մի քանի տասնյակ հազար մարդ:

Հանրահավաքից հետո ցուցարարների մի մասը շարժվել է դեպի նախագահի նստավայրը: Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 մարդու:

«Շաբաթօրյա հանրահավաքը հաստատում է բողոքի ալիքի մեծացումը բոլոր ցուցանիշներով՝ մասնակցության թվով, թեմատիկայով, աշխարհագրությամբ, նույնիսկ  այն դեպքում, երբ բողոքի ակցիաների քաղաքական առաջնորդները մեկուսացված են»,- խմբագրական սյունակում գրել է «Ведомости»-ն:

«Коммерсант»-ը հիշեցնում է, որ շաբաթօրյա հանրահավաքի բանաձևը, ըստ էության՝ վերջնագրի է նման. «Եթե իշխանությունից անկախ թեկնածուները չգրանցվեն, ապա մենք կպահանջենք չեղյալ հայտարարել սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների արդյունքները»:

Փոխանցում է BBC-ն: