12.08.2019 11:21

Չինաստանը պահանջում է չմիջամտել

Չինաստանը պահանջում է չմիջամտել

Չինական իշխանությունները նյարդային արձագանք են  տվել Հոնկոնգում տեղի ունեցող բողոքի ցույցերի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հայտարարությանը:

Ռաաբը հեռախոսազրույց է ունեցել Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմի հետ և այդ խոսակցության ընթացքում պնդել է, որ անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն վարել ցուցարարների հետ և ցույցերը դաժանաբար ճնշելու վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնել:

Ինչպես գրում է Guardian-ը, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե վաղուց անցել են այն օրերը, երբ Բրիտանիան էր կառավարում Հոնկոնգը: Միացյալ Թագավորությունը ներքին գործերի վերաբերյալ խորհուրդներ տալու ոչ մի իրավունք չունի, իսկ Հոնկոնգն էլ արտասահմանյան միջամտության կարիք չի զգում:

Փոխանցում է BBC-ն: