12.08.2019 13:43

Գուայդո. Մադուրոն մտադիր է ցրել Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանը

Գուայդո. Մադուրոն մտադիր է ցրել Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստվում է երկուշաբթի արձակել իր կառավարության նկատմամբ ընդդիմադիր տարամադրված խորհրդարանը՝ Ազգային ժողովը:

Կիրակի օրը նման հայտարարությամբ է հանդես եկել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն:

«Վաղը (երկուշաբթի)Վենեսուելայի իշխանությունները ծրագրել են ցրել խորհրդարանը, ապօրինաբար հայտարարել խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին և սկսել պատգամավորների զանգվածային հետապնդումներ»,- ասել է քաղաքական գործիչը սոցցանցերում իր հայտարարության մեջ:

Փոխանցում է tass.ru-ն: