12.08.2019 14:53

ԵՄ-ն առաջարկներ է մշակում Դոնբասում տրված անձնագրերը չճանաչելու վերաբերյալ

ԵՄ-ն առաջարկներ է մշակում Դոնբասում տրված անձնագրերը չճանաչելու վերաբերյալ

Եվրամիությունում անդամ պետություններին առաջարկներ ներկայացնելու աշխատանք է ընթանում՝  Դոնբասի բնակչությանը հեշտացված ընթացակարգով ռուսաստանյան անձնագրերի նույնականացման և դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ: Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է «Извесия» թերթը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը:

Ընդ որում՝ մամուլի ծառայությունն ընդգծել է, որ այդ հարցում վերջնական որոշման կայացումը թողնվում է ԵՄ անդամ պետություններին:

Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վալադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն՝ Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի վերահսկողության տակ չգտնվող տարածքների (ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների) բնակիչները կարող են ռուսաստանյան քաղաքացիություն ստանալ հեշտացված ընթացակարգով: Հուլիսի 17-ին Պուտինը ևս մի հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնել է նախորդ հրամանագրի գործողությունը Դոնեցկի և Լուգանսկի ամբողջ տարածքում:

Մերձբալթյան հանրապետությունները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, արդեն հայտարարել են, որ չեն ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչներին տրված ՌԴ անձնագրերը, «եթե միայն անձնագրի տերը Ռուսաստանի քաղաքացի չի եղել»:

Փոխանցում է Interfax-ը: