12.08.2019 19:22

Զինծառայողը լքել է դիրքը. Նա Ադրբեջանում է. ՊԲ

Զինծառայողը լքել է դիրքը. Նա Ադրբեջանում է. ՊԲ

Արցախի Պաշտպանության Բանակը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: