13.08.2019 12:38

Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել Ատամբաևի ունեցվածքի մի մասի վրա

Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել Ատամբաևի ունեցվածքի մի մասի վրա

Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ունեցվածքի հիմնական մասի վրա: Այդ մասին երեքշաբթի Բիշքեկում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովը:

«Ներկա պահի դրությամբ կալանք է դրվել Ատամբաևի ունեցվածքի 120 միավորի վրա»,- ասել է գլխավոր դատախազը:

Ատամբաևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին, գրեթե մի ամբողջ օր տևած ուժային գործողություններից հետո, որում ներգրավված էին ոստիկանության և հատուկ նշանակության հազարավոր աշխատակիցներ:

 Դատարանի որոշմամբ՝ նախկին նախագահը մինչև օգոստոսի 26-ը կմնա Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում: Ներկա պահին նա մեղադրվում է  կոռուպցիա կազմակերպելու մեջ՝  քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին կալանավայրից ապօրինաբար ազատ արձակելիս:

Փոխանցում է tass.ru-ն: