13.08.2019 14:02

Ֆինանսիստի մահվանից հետո ՀԴԲ-ն խուզարկություն է անցկացրել նրան պատկանող կղզում

Ֆինանսիստի մահվանից հետո ՀԴԲ-ն խուզարկություն է անցկացրել նրան պատկանող կղզում

ԱՄՆ ՀԴԲ աշխատակիցները երկուշաբթի խուզարկություն են կատարել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնին պատկանող կղզում: Ֆինանսիստը մեղադրվել էր անչափահասների սեռական շահագործման համար և ինքնասպանություն էր գործել բանտում: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ ՀԴԲ-ն չի դադարեցրել հետաքննությունը, չնայած ֆինասիստի մահվանը օգոստոսի 3-ին: Քննիչները խուզարկություն են կատարել Էփշթեյնին պատկանող տանը՝ Կարիբյան ծովում գտնվող Ամերիկյան Վիրգինյան կղզիներից մեկում:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ պարբերաբար այս կղզի էին բերվում անչափահաս աղջիկներ:

Հրապարակման մեջ նշվում է, որ ֆինանսիստը կղզին գնել է 1998 թ. 7,95 մլն դոլարով: Այնտեղ  է նրա առանձնատունը, երկու լողավազան և մի քանի կցակառույցներ: Associated Press-ի տվյալներով՝ կղզում Էփշթեյնի մոտ աշխատող մարդիկ տեղեկատվություն չհրապարակելու վերաբերյալ ստորագրություն են տվել:

Փոխանցում է tass.ru-ն: