13.08.2019 15:44

Փորձագետը ՀԱՊԿ երկրներին կոչ է անում կարգավորել իրավիճակը Ղրղզստանում

Փորձագետը ՀԱՊԿ երկրներին կոչ է անում կարգավորել իրավիճակը Ղրղզստանում

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի գործն առիթ է, որ ՀԱՊԿ-ն լուրջ աշխատանք կատարի այդ երկրում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, Ռուսաստանն այդ հարցում պետք է առաջատար դեր կատարի, կարծում է քաղաքագետ, Ռուսաստանի ազգային ռազմավարության ինստիտուտի հատուկ ծրագրերի տնօրեն Յուրի Սոլոզոբովը:

Երեքշաբթի՝ ավելի վաղ, Ղրղզստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Ատամբաևը մեղադրվում է սպանության և այլ ծանր հանցագործությունների մեջ, նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում:

Ատամբաևի գործում կարևոր է երկու պահ, շեշտել է Սոլոզոբովը:

«Առաջինը՝ կարևոր է, որ այն չվերածվի սովորական «հաշիվ մաքրելու». մարդուն ցանկացած երկրի ցանկացած բանտախցում կարելի է ինքնասպանության հասցնել: Դրանից պետք է խուսափել… Երկրորդը՝ Ղրղզստանը լուրջ աշխատանքի առիթ է տալիս: Իր սեփական ուժերով նա դժվար թե կարողանա գլուխ հանել իրավիճակի կայունացումից, բարդ վիճակ է: Այստեղ անհրաժեշտ է ՀԱՊԿ բոլոր երկրների պատասխանատու որոշումը: Կարծում եմ, որ այստեղ հիմնական դերը պետք է կատարեն ՌԴ-ն, Ուզբեկստանը և Ղազախստանը»,- ամփոփում է փորձագետը:

Փոխանցում է ria.ru-ն: