13.08.2019 16:48

Սլովենական հյուրանոցում լրտեսական սենյակ է հայտնաբերվել

Սլովենական հյուրանոցում լրտեսական սենյակ է հայտնաբերվել

Սլովենիայի Պոստոյնա քաղաքի մերձակայքում գտնվող հանրահայտ հյուրանոցում վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է գաղտնի սենյակ, որը հարդարված է եղել անցյալի լրտեսական ֆիլմերի ավանդույթներով:

Սենյակն ակտիվորեն օգտագործվել է կոմունիստական Հարավսլավիայի հատուկ ծառայությունների կողմից:

Փորձագետի խոսքով՝ «հայտնաբերված սարքավորումը գործի է դրվել ամենատարբեր խնդիրներ լուծելիս, այդ թվում՝ ռազմական նշանակության խնդիրներ: Այն հնարավորություն է տվել տեղեկություններ հավաքել, հետևել հավանական թշնամուն: Սարքավորումն օգտագործվել է նաև երկրի ղեկավարության, քաղպաշտպանության ծառայությունների, զինվորականների հետ տվյալներ փոխանակելու համար»:

Հյուրանոցի տնօրենը պատմել է. «Պոստոյնան ռազմավարական քաղաք էր նախկին Հարավսլավիայում, այստեղով էր անցնում Արևմտյան Եվրոպայից Արևելյան տանող ամենակարճ ճանապարհը: Պոստոյնա էին գալիս պետական գործիչներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ, իսկ դա նշանակում է, որ այստեղ կարելի էր մեծ ծավալով տեղեկություններ հավաքել»:

Փոխանցում է euronews-ը: