24.09.2012 23:34

Սահակաշվիլին մասնակցել է վրացական նոր քաղաքի հիմնարկեքին:

Սահակաշվիլին մասնակցել է վրացական նոր քաղաքի հիմնարկեքին:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նախօրեին մասնակցել է Սեւ ծովի ափին նոր նավահանգստային քաղաքի հիմնադրմնան արարողությանը, Հայտնում է Georgia Online կայքը: Մեգրելիայում կառուցվելիք Լազիկան Սահակաշվիլին անվանել է իր «երազանքների քաղաքը»:

«Սա իմ քմահաճույքը չէ: Չինաստանիվ Եվրոպա տանող ամենակարճ ճանապարհն անցնուըմ է հենց Մեգրելիայով: Այստեղով բեռներ կտեղափոխվեն, ձեռնարկություններ կհիմնվեն, կներդրվեն մեծ փողեր, կկառուցվեն հարյուրավոր նոր հյուրանոցներ: Մենք՝ մեգրելներս աշխարհին կզարմացնենք մեր տաղանդով», - արարողության ժամանակ հայտարարել է Սահակաշվիլին:

Նա նշել է նաեւ, որ նոր կառուցվող նավահանգիստը արժեքավոր կլինի այնքանով, որ ափին մոտ Սեւ ծովի խորությունն այստեղ 20 մետր է կազմում՝ ավելի խորը, քան հարակից մի քանի խոշոր նավահանգիստների դեպքում:

Նախատեսվում է, որ նոր քաղաքի մոտ 500 հազար բնակիչ է ունենալու: Քաղաքի կառուցման համար առաջիկա չորս տարիների ընթացքում վրացական իշխանությունները մտադիր են 120 միլիոն դոլար ներդնել, ինչպես նաեւ՝ ներգրավել մինչեւ 900 միլիոնի արտասահմանյան ներդրումներ: