14.08.2019 11:07

ՀՀ-ն 2,9 մլրդ դրամ գումար կհատկացնի Արցախի ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար

ՀՀ-ն 2,9 մլրդ դրամ գումար կհատկացնի Արցախի ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրում է.

«Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ Պաշտպանության բանակի զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում):

Ինչպես եւ հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչեւ 2023 թվականը մտադիր ենք լուծել նաեւ ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»: